Թվայնացում և բարեփոխումներ. Հայաստանն ու Էստոնիան կընդլայնեն համագործակցությունը ֆինանսների ոլորտում | Քաղաքականություն

Written by

in

ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Հայկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին։Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ հանդիպման առանցքում եղել են հատկապես թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում Հայաստանի զարգացման օրակարգին աջակցելու հնարավորությունները։

Կողմերը քննարկել են նաև․

  • Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը,

  • Երկկողմ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *