Որոշ պետություններ փորձում են բաժանել Հարավայնի Կովկասի երկրները։ Նրանք փորձում են այնտեղ խնդիրներ հրահրել, և Ռուսաստանը զգուշությամբ հետևում է այդ ամենին։ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն այս մասին խոսել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ընկերությանը տված հարցազրույցում։
«Ինչ վերաբերում է Կովկասին, այո, որոշակի պետություններ ներկայումս փորձում են այնտեղ խնդիրներ հրահրել։ Նրանք փորձում են բաժանել Հարավային Կովկասի երկրները։ Մենք զգուշությամբ ենք հետևում դրան», – ասել է նա։
Մեդվեդևը նշել է, որ Արևմտյան աշխարհը սկզբում Վրաստանին առաջարկել է անդամակցություն ՆԱՏՕ-ին, և դրանից ոչ մի լավ բան չի ստացվել։ «Վրաստանը դեռևս ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Նրա ներկայիս ղեկավարությունը հասկանում է, որ սա, հավանաբար, սխալ մոտեցում էր։ Այս ամենը հանգեցրել է հակամարտության:Այժմ, իրավիճակը փոխվում է Հայաստանում, որտեղ երկրի ղեկավարությունը որոշել է փոխել հանրապետության զարգացման վեկտորը», – ասել է նա։
Միևնույն ժամանակ Մեդվեդևը հավելել է, որ Ռուսաստանը ինքնուրույն է զբաղվում իր տարածաշրջանային խնդիրներով, այդ թվում՝ Կովկասում։ Այն Կովկասի մի մասն է, ուստի ոչ ոք նրան պետք չէ տարածաշրջանի երկրների հետ ընկերանալու, առևտուր անելու, զարգանալու համար։
Leave a Reply