Էդուարդ Հակոբյան. «Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային» | Հայաստան

Written by

in

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդուարդ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է BOLD Business 2031 համաժողովի շրջանակում տեղի ունեցած պանելային քննարկմանը, որի ընթացքում քննարկվել են առաջիկա տարիների բիզնես միջավայրի զարգացման միտումներն ու անհրաժեշտ փոփոխությունները։

ՊԵԿ ղեկավարն ընդգծել է հարկային համակարգի արդիականացման և թվայնացման կարևորությունը․

«Ինձ համար առանցքային է մեկ բան․ հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային։ Արհեստական բանականությունն ու տվյալները մեզ հնարավորություն են տալիս ոչ միայն բացահայտել խախտումները, այլև նախապես գնահատել ռիսկերը և օգնել բիզնեսին խուսափել դրանցից», — նշել է Հակոբյանը։

 

Նա նաև հավելել է, որ Հայաստանը պետք է մտածի սահմաններից դուրս՝ խորացնելով միջազգային կապերը և ստեղծելով հայկական բիզնեսի՝ նոր շուկաներ դուրս գալու հնարավորություններ։վ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *