Այս օրը նշվում են՝ Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը, Լեսոտո՝ Անկախության օր Միացյալ Թագավորությունից, Դանիա՝ Ֆրեդերիկստադի հարձակման օր, Ռուսաստան՝ Տիեզերական ուժերի օր։
1857-ին ծնվել է նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը, 1921-ին՝ գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր Ալեքսանդր Քեմուրջյանը, 1950-ին՝ բանաստեղծ Արզուման Այվազյանը։ 1925-ին՝ իր ծննդյան օրը, 68 տարեկանում վախճանվել է Գևորգ Բաշինջաղյանը։
1957-ին տիեզերք է ուղարկվել առաջին արհեստական արբանյակը՝ «Սպուտնիկ 1»-ը, իսկ 1959-ին «Լուսին-3»-ը առաջին անգամ լուսանկարել է Լուսնի երկրից չերևացող երեսը։ 2016-ին Փարիզում զինված հինգ անձինք կողոպտել են Քիմ Քարդաշյանին՝ հափշտակելով ավելի քան 10 միլիոն դոլարի ոսկեղեն։
Leave a Reply