Հավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել Կարապետյան

Written by

in



Քաղաքականություն





Մենք հիմա հերթով ցույց ենք տալու մեր եվրոպացի գործընկերներին, բոլոր խնդիրները։ Հավատացե՛ք, կարճ ժամանակում իրենք են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը։ Այս մասին «Հայելի» ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Մենք նորմակ հարաբերություն ենք ունենալու մեր եվրոպացի գործընկերների հետ, մենք բերելու ենք խաղաղություն՝ առանց զիջումների։ Ամենակարևորը՝ վստահելի խաղաղություն ենք ունենալու։ Չի լինելու խաղաղություն, ինչպես հիմա՝ եվրոպացիներին լսեն՝ ռուսների դեմ, ռուսներին լսեն՝ եվրոպացիների դեմ, ամերիկացիներին լսեն՝ բոլորի դեմ»։

 





Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *