Երեւան: Մեդիամաքս: Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։
Ինչպես հաղորդում է Trend-ը, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ պետությունների ղեկավարների ջանքերի շնորհիվ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ համագործակցության ձեւաչափը դարձել է տարածաշրջանային համագործակցության հաջողված մեխանիզմ եւ արժեքավոր ներդրում է ունենում խաղաղության, անվտանգության եւ կայունության ապահովման գործում։
Կողմերը կարևորել են համատեղ «Eternity», «Կովկասյան արծիվ» եւ այլ զորավարժությունների անցկացումը՝ նշելով դրանց ծանրակշիռ դերը համագործակցության զարգացման, փորձի փոխանակման եւ երեք պետությունների բանակների մարտունակության բարձրացման գործում։
Նախարարները քննարկել են ռազմատեխնիկական, ռազմակրթական եւ ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության հարցեր։
Leave a Reply