Ռուսաստանցի ռեփեր Մորգենշտերնը հայտարարել է, որ դեկտեմբերի 19-ին Երևանում համերգ է տալու։ Նրա խոսքով՝ համերգն արդեն հաստատված է։
Հետաքրքիր է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Մորգենշտերնը պատրաստվում է ելույթ ունենալ Երևանում։ 2022 թվականին նրա համերգը նախատեսված էր մարտի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, սակայն այն չեղարկվեց։ Կազմակերպիչների ներկայացմամբ՝ պատճառը համերգի շուրջ առաջացած քննադատությունն ու իրենց հասցեին ստացված սպառնալիքներն էին։
Այժմ՝ չորս տարի անց, Մորգենշտերնը կրկին հայտարարում է Երևանի մասին։ Կկայանա՞ արդյոք այս անգամ նրա համերգը՝ դեկտեմբերի 19-ին։ Առայժմ պաշտոնական հայտարարությունը կա, սակայն համերգի կազմակերպման բոլոր մանրամասները դեռ հրապարակված չեն։
Leave a Reply