ԵՄ-Հայաստան գործընկերությունն առաջ է շարժվում ավելի արագ և ավելի ուժեղ, քան երբևէ. Լայեն

Written by

in

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ի իր էջում հրապարակում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման վերաբերյալ։

Ֆոն դեր Լայենի խոսքով՝ ԵՄ-ն աշխատում է Հայաստանը Եվրամիությանը ավելի մոտեցնելու և խաղաղ ու բարեկեցիկ Հարավային Կովկաս կառուցելու ուղղությամբ։ Նա նշել է, որ այդ նպատակով ԵՄ-ն 200 միլիոն եվրոյի կապակցելիության փաթեթի շրջանակում աջակցում է ճանապարհների և կամուրջների կառուցմանը, ինչպես նաև ներդրումներ է իրականացնում մարդկանց միջև կապերի և խաղաղության խթանման ուղղությամբ։

«Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով հանուն խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի։ Մենք ճանապարհներ և կամուրջներ ենք կառուցում՝ օգտագործելով փոխկապակցվածության ապահովմանն ուղղված մեր 200 միլիոն եվրո արժողությամբ փաթեթը։ Մենք ամրապնդում ենք էներգետիկ անվտանգությունը։ ԵՄ-Հայաստան գործընկերությունն արագորեն առաջ է ընթանում և ավելի ամուր է, քան երբևէ»,- գրել է նա։

Եվրոպական հանձնաժողովի նախագահը նաև հայտնել է, որ ԵՄ-ի ինքնավար առևտրային միջոցները նոր հնարավորություններ կստեղծեն Հայաստանի համար։ Նրա փոխանցմամբ՝ ներկայում Հայաստանի արտահանման 80 տոկոսը ԵՄ շուկա է մտնում առանց մաքսատուրքի։

Ֆոն դեր Լայենը նշել է, որ ակնկալվում է, որ այդ միջոցները ԵՄ օրենսդիրների կողմից վերջնականապես կընդունվեն վաղը՝ ռեկորդային կարճ ժամկետում։

«ԵՄ-Հայաստան գործընկերությունը առաջ է շարժվում ավելի արագ, առաջ և ավելի ուժեղ, քան երբևէ»,– գրել է Ֆոն դեր Լայենը X-ի իր էջում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *