Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձը․ միասնական կամքով՝ հանուն հզոր ու ինքնիշխան հայրենիքի

Written by

in

Սիրելի՛ հայրենակիցներ.

Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ: 1991 թվականին Անկախության հռչակումը նշանակալից իրադարձություն էր, որն ամփոփում էր հայ ժողովրդի միասնական կամքը, համազգային նպատակները, ազատ ու բարեկեցիկ ապրելու նվիրական իղձերը:

 

Մեր ժողովուրդը վերահաստատեց անկախությունը պատմական բարդ ժամանակաշրջանում՝ հաղթահարելով փորձություններ, մարտահրավերներ, պայքարելով հանուն ազատ, ինքնիշխան ու ամբողջական հայրենիքի կայացման:

 

Առաջնահերթ ուզում եմ խոնարհումով հարգենք մեր երկրի անկախության հաստատման ու պահպանման համար մարտնչած, արցախյան պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակը:

 

Անկախությունը թանկ գնով ձեռքբերված մեծագույն արժեք է, որի հարատևմանը պիտի ուղղվի համայն հայության ողջ ներուժն ու յուրաքանչյուրիս պետականաշեն գործունեությունը:

Արժևորելով սեպտեմբերի 21-ի վեհ խորհուրդը՝ կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ, մաղթում եմ համատեղ ու նվիրյալ աշխատանքով նպաստենք մեր երկրի շենացմանը, պետականության ամրապնդմանը, համազգային նպատակների իրագործմանը, լուսավոր ու բարեկեցիկ ապագայի կերտմանը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *