ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից ջերմորեն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։
«Միացյալ Նահանգները Հայաստանի հետ տոնում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը և անդրադառնում այն առաջընթացին, որին ձեր երկիրը հասել է դեպի ավելի խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավարական ապագա տանող ճանապարհին։
Պատմական առաջընթացը, որին մենք միասին հասել ենք անցած տարվա ընթացքում, ցույց է տալիս, թե ինչի կարելի է հասնել, երբ աշխատում ենք խաղաղության և բարգավաճման ընդհանուր տեսլականի ուղղությամբ։ Մենք անհամբերությամբ սպասում ենք «Թրամփի ուղու՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) առաջխաղացմանը, տնտեսական կապերի ամրապնդմանը, ամերիկյան ներդրումների խրախուսմանը և Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի համար նոր հնարավորությունների ստեղծմանն աջակցելուն։
Առաջիկա տարիներին ակնկալում ենք խորացնել մեր երկրների միջև գործընկերությունը։ Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին ազգային այս կարևոր իրադարձության կապակցությամբ», – ասվում է Մարկո Ռուբիոյի շնորհավորական ուղերձում։
Leave a Reply