Ծառուկյանին բանտարկեցին, սպորտն անտեր մնաց

Written by

in





«Հրապարակ» օրաթերթը գրում է. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման արդյունքում ոչ միայն նրա բիզնես կայսրությունն է տուժել, մարդիկ են անգործ մնացել, անգամ կենդանիներն են առգրավվել, այլ հատկապես հայկական սպորտն է հայտնվել վատ վիճակում:

Թեպետ ԿԳՄՍ նախարարությունը պետք է սպորտի հարցերով զբաղվեր, սակայն սպորտային գործիչները անելանելի վիճակում են հայտնվել: Օրինակ, Սամբոյի ֆեդրացիան արդեն մարզիկներից գումար է պահանջել` 600 հազար դրամ, որ նրանց ուղարկի Աշխարհի առաջնությանը մասնակցելու: Ֆեդերացիայի նախագահը մեզ հետ զրույցում ասաց, որ պետությունն այս տարի չի ֆինանսավորել իրենց, և իրենք ստիպված են մարզիկներից գումար ուզել, քանի որ նախկին հովանավորներն այլեւս չեն օգնում:

Մեր տեղեկություններով, Սամբոյիր ֆեդերացիայի հիմնական ծախսերը հոգացել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Հիմա նա կալանավորվել է եւ հայկական սամբոն հայտնվել է փակուղու մեջ, իսկ պետական միջոցները միայն ՔՊ-ականներին բարձր աշխատավարձեր ու պարգեւավճարներ տալու համար են, այլ ոչ թե սամբոյի աշխարհի առաջնության մեկնելու համար ծախսերը հոգալու:




դիտվել է 107 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *