ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն գիտափորձագիտական խորհրդի նախագահության նիստում հիշեցրել է, որ 1990-ականներին Ռուսաստանը Հայաստանին փրկել է տնտեսական և էներգետիկ փլուզումից, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցելու 10 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 3 անգամ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Հայաստանում գործող ռուսական բիզնեսի նկատմամբ կիրառվում է անբարյացակամ մոտեցում և բացահայտ կրկնակի ստանդարտներ։ Այն, ինչ կատարվում է ձեռնարկությունների և ամբողջ ոլորտների հետ, որոնցում Ռուսաստանը միլիարդներ է ներդրել, այլ կերպ, քան որպես «թշնամական զավթում» դժվար է բնութագրել»,- ասել է Շոյգուն։
Միաժամանակ, Շոյգուի խոսքով, Երևանը առաջ է քաշում «բացահայտ անհեթեթ» փաստարկներ։ Մասնավորապես, խոսքը այն պնդման մասին է, թե եթե հայկական երկաթուղու կառավարումը շարունակի մնալ Ռուսաստանի ձեռքում, ՀՀ–ն իբր կկորցնի միջազգային երկաթուղային ցանցերին ինտեգրվելու հնարավորությունները։
Leave a Reply