Հայաստանում գործող ռուսական բիզնեսի նկատմամբ կիրառվում է անբարյացակամ մոտեցում և բացահայտ կրկնակի ստանդարտներ.Շոյգու | Քաղաքականություն

Written by

in

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն  գիտափորձագիտական խորհրդի նախագահության նիստում հիշեցրել է, որ 1990-ականներին Ռուսաստանը Հայաստանին փրկել է տնտեսական և էներգետիկ փլուզումից, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցելու 10 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 3 անգամ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Հայաստանում գործող ռուսական բիզնեսի նկատմամբ կիրառվում է անբարյացակամ մոտեցում և բացահայտ կրկնակի ստանդարտներ։ Այն, ինչ կատարվում է ձեռնարկությունների և ամբողջ ոլորտների հետ, որոնցում Ռուսաստանը միլիարդներ է ներդրել, այլ կերպ, քան որպես «թշնամական զավթում» դժվար է բնութագրել»,- ասել է Շոյգուն։

Միաժամանակ, Շոյգուի խոսքով, Երևանը առաջ է քաշում «բացահայտ անհեթեթ» փաստարկներ։ Մասնավորապես, խոսքը այն պնդման մասին է, թե եթե հայկական երկաթուղու կառավարումը շարունակի մնալ Ռուսաստանի ձեռքում, ՀՀ–ն իբր կկորցնի միջազգային երկաթուղային ցանցերին ինտեգրվելու հնարավորությունները։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts