Գերիների հարցը մշտապես մեր աշխատանքային սեղանին է. Ալեքսանյան |

Written by

in

ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ճեպազրույցում անդրադարձել է երեկ ճեպազրույցում գերիների մասին հայտարարությանը։

«Երեկ արտահայտել եմ հետևյալ միտքը՝ եկեք գերիների հարցը դնենք դարակում և փակենք հանրային քննարկման տեսանկյունից, բայց դուք եղեք վստահ, որ այս հարցը մշտապես մեր աշխատանքային սեղանին է։ Սակայն «Արմատ Մեդիա» լրատվականը դրել է հետևյալ վերնագիրը՝ «Գերիների հարցը եկեք փակենք, դնենք դարակում առնվազն մեզ համար»,- ասել է նա և հավելել, որ կոնտեքստից կտրել են ոչ թե արտահայտություն կամ պարբերություն, այլև նախադասության կեսն է դրվել որպես ամբողջական նյութ։

Նրա խոսքով՝ այս առումով լրագրողական հանրույթն անելիք ունի. «Սա անբարեխիղճ վարքագիծ է…, լրագրողական հանրույթը պետք է ինքնակարգավորման ինչ-որ մեխանիզմ ներդնի։ Միտքը ակնհայտորեն խեղաթյուրված է, և 180 աստիճան իմ ասածի հակառակն է հասկացվում դրանից»,- շեշտել է նա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *