Երեւան: Մեդիամաքս: Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն այսօր ասել է, որ Հայաստանը պատրաստվում է «բոլոր հնարավոր տեղերից գազ գնել»:
«Չենք պատրաստվում ինչ-որ երկրի կախվածությունը փոխարինել մեկ այլ երկրից կախվածությամբ։
Մենք պատրաստվում ենք բոլոր հնարավոր տեղերից գազ առնել։ Եթե ՌԴ-ն մեզ գազ տա` Ռուսաստանից առնել, եթե Ադրբեջանը տա` Ադրբեջանից, եթե Իրանը, Թուրքիան տան` իրենցից կառնենք միեւնույն ժամանակ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ալեն Սիմոնյանը:
Leave a Reply