Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են․ ուժի մեջ է մտել ՀՀ և ԱՄԷ ՆԳ նախարարների կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագիրը

Written by

in

Հունիսի 13-ից Արաբական Միացյալ Էմիրություններում ոչ բնակության նպատակով գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ոչ բնակության նպատակով գտնվող ԱՄԷ քաղաքացիները կարող են անարգել երթևեկել իրենց ազգային վարորդական վկայականներով։ Իսկ բնակության նպատակով գտնվելու դեպքում՝ վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձինք ազատվում են այդ գործընթացի շրջանակում նախատեսված տեսական և գործնական քննություններ հանձնելու պարտավորությունից։ Երկու երկրների վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են առանց լրացուցիչ ընթացակարգերի՝ չվերահաստատելով դրանց վավերականությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից:

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts