«Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա»:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարի խոսքով օրը մի քանի անգամ օպերատիվ խմբի հետ աշխատանքներ են իրականացվում, կրկնակի փորձաքննությունների արդյունք կլինի` ավելի լայն աշխարհագրությունով։
«Համայնքը ջրամատակարարմամբ ապահովում է խմելու և կենցաղային ջրով, մինչև մեր հաջորդիվ փորձաքննությունների ավարտն ու ջրի մաքրման ավարտը»,-ասել է Անահիտ Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։ Ջրի նմուշների լաբորատոր հետազոտությամբ արձանագրվել է սնդիկի պարունակության սահմանային թույլատրելի շեմի գերազանցում։
Leave a Reply