Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան | Հասարակություն

Written by

in

«Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա»:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով օրը մի քանի անգամ օպերատիվ խմբի հետ աշխատանքներ են իրականացվում, կրկնակի փորձաքննությունների արդյունք կլինի` ավելի լայն աշխարհագրությունով։

«Համայնքը ջրամատակարարմամբ ապահովում է խմելու և կենցաղային ջրով, մինչև մեր հաջորդիվ փորձաքննությունների ավարտն ու ջրի մաքրման ավարտը»,-ասել է Անահիտ Ավանեսյանը։

Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։ Ջրի նմուշների լաբորատոր հետազոտությամբ արձանագրվել է սնդիկի պարունակության սահմանային թույլատրելի շեմի գերազանցում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *