Այսօր խաղաղություն է հաստատվել, պատերազմն ավարտվել է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթաց է ընթանում, և ես վստահ եմ, որ այդ խաղաղությունը երկարատև է լինելու։ Համենայն դեպս, սա ադրբեջանական պետության դիրքորոշումն է։
Այս մասին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների ,ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝Բաքվում միջազգային համաժողովների մասնակիցների հետ հանդիպմանը։
Ալիևը ընդգծել է, որ իրենք , իր խոսքերով,երբեք չեն մոռանա այն վայրագությունները, որոնք կատարվել են իրենց ժողովրդի նկատմամբ։
«Մենք երբեք չենք մոռանա Խոջալուի զոհերին, մենք երբեք չենք մոռանա մեր ավերված մզկիթները, մեր պղծված մշակութային կենտրոնները, և այս հիշողությունը մեզ ավելի զգոն կդարձնի։ Այն թույլ չի տա, որ մենք կրկին խաբվենք քաղցր խոսքերով, ինչպես նաև թույլ չի տա, որ մեր ժողովրդի դեմ իրականացվեն ավելի նենգ ծրագրեր», – հայտարարել է Ալիևը:
Leave a Reply