Մենք երբեք չենք մոռանա մեր ժողովրդի դեմ իրականացված վայրագությունները. Ալիև | Քաղաքականություն

Written by

in

Այսօր խաղաղություն է հաստատվել, պատերազմն ավարտվել է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթաց է ընթանում, և ես վստահ եմ, որ այդ խաղաղությունը երկարատև է լինելու։ Համենայն դեպս, սա ադրբեջանական պետության դիրքորոշումն է։

Այս մասին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների ,ասել է Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևը՝Բաքվում միջազգային համաժողովների մասնակիցների հետ հանդիպմանը։

Ալիևը ընդգծել է, որ իրենք , իր խոսքերով,երբեք չեն մոռանա այն վայրագությունները, որոնք կատարվել են իրենց ժողովրդի նկատմամբ։

«Մենք երբեք չենք մոռանա Խոջալուի զոհերին, մենք երբեք չենք մոռանա մեր ավերված մզկիթները, մեր պղծված մշակութային կենտրոնները, և այս հիշողությունը մեզ ավելի զգոն կդարձնի։ Այն թույլ չի տա, որ մենք կրկին խաբվենք քաղցր խոսքերով, ինչպես նաև թույլ չի տա, որ մեր ժողովրդի դեմ իրականացվեն ավելի նենգ ծրագրեր», – հայտարարել է Ալիևը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *