Ռուսաստանը Գյումրիում տեղակայված ռազմաբազայիg զnրքերը դուրս բերելու վերաբերյալ որևէ հարցում չի ստացել. Գալուզին

Written by

in





Ռուսական կողմը դեռևս որևէ հարցում չի ստացել իր հայ գործընկերներից՝ Գյումրու ռազմաբազայից ռուսական զորքերի դուրսբերման վերաբերյալ։ «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք հայկական կողմից որևէ հարցում չենք ստացել Շիրակում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ։ Մենք շարունակում ենք հավատալ, որ դա Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարևոր տարր է»,- ասել է նա։

Գալուզինի խոսքով, Ռուսաստանի ռազմական ներկայության թեման ներկայումս ակտիվորեն քննարկվում է Հայաստանի հասարակական-քաղաքական տարածքում, սակայն Մոսկվան դեռևս իրական այլընտրանք չի տեսնում։

«Շատերը բավականին իրավացիորեն հարցնում են. ո՞րն է այլընտրանքը։ Մեր կարծիքով՝ այս պահին ոչ մի այլընտրանք չկա։ Անկեղծ ասած, դժվար է պատկերացնել, օրինակ, ֆրանսիացի զինվորներին այս դերում։ Թեկուզ միայն Ֆրանսիայի և Հայաստանի աշխարհագրական հեռավորության պատճառով», – նշել է փոխարտգործնախարարը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգծել էր, որ ռուսական կողմը, եթե հայ ժողովուրդը ցանկանա, պատրաստ է պահպանել իր ներկայությունը Գյումրու ռազմաբազայում՝ հետագա աշխատանքների և համագործակցության համար։ Սակայն, պետության ղեկավարի խոսքով, եթե Երևանը դրա անհրաժեշտությունը չտեսնի, ռուսական զորակազմը կարող է «մեկնել նույնիսկ վաղը»։

Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր. «Մենք այս ընթացքում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի հարցը չենք բարձրացրել, այնպես էլ չէ, որ Հայաստանում ռազմական բազայի նշանակությունը կենսական անհրաժեշտություն է։ Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի Հանրապետությունից, մենք չենք առարկի։ Բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել, բայց մենք երբեք այս ընթացքում այդ հարցերը չենք քննարկել»։




դիտվել է 193 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *