Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը

Written by

in

Լողորդ Հովհաննես Գաբրիելյանը երկարությամբ անցել է Սևանա լիճը՝ լողալով 74 կմ: Այս մասին նա հայտնել է սոցցանցում։

Նշենք, որ «մարաթոնի» մեկնարկը տրվել էր սեպտեմբերի 12-ի երեկոյան՝ 19:45 Ծովակ գյուղի ափից։

Շուրջ 36 ժամ ջրում անցկացնելով՝ լողորդն այսօր առավոտյան 6-ին հասել է Ծովագյուղի Փիրուզե լողափ։

Հավելենք, որ Հովհաննեսը նման փորձ մի քանի անգամ է արել՝ անցյալ տարի և այս տարի՝ ամիսներ առաջ, սակայն նպատակակետին չէր հասել:

Սևանա լիճը երկարությամբ անցնելու փորձեր նախկինում արել են նաև այլ լողորդներ, բայց հաջողության չէին հասել:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts