Հաքան Ֆիդանը Բաքվում կքննարկի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը․ «Անադոլու» | Քաղաքականություն

Written by

in

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Բաքվում կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Նախատեսվում է նաև նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է թուրքական «Անադոլու»-ն։

Քննարկումների օրակարգում կլինեն պաշտպանությունն ու անվտանգությունը, էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը, երկկողմ առևտուրը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը։

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Ֆիդանը հանդիպումների ընթացքում կշեշտի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար «պատմական հնարավորություն» է ստեղծվել, իսկ Թուրքիան աջակցում է երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *