Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Բաքվում կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Նախատեսվում է նաև նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է թուրքական «Անադոլու»-ն։
Քննարկումների օրակարգում կլինեն պաշտպանությունն ու անվտանգությունը, էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը, երկկողմ առևտուրը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը։
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Ֆիդանը հանդիպումների ընթացքում կշեշտի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար «պատմական հնարավորություն» է ստեղծվել, իսկ Թուրքիան աջակցում է երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը։
Leave a Reply