Նախօրեին Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարի Մատենադարանում հայկական գրքերի դատարկ էջերի ցուցադրությանն է «Ազատության» հետ զրույցում անդրադարձել Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը:
Նա ասել է, որ մեր ձեռագրերում ազատ էջեր չկան: Արա Խզմալյանը նշել է նաև, որ որևէ բնօրինակ երբևէ չի տեղափոխվել Գանձասար՝ հաշվի առնելով ձեռագրերի անվտանգության և պահպանման համակարգի բացակայությունը:
«Գանձասարում ցուցադրվել են միայն ձեռագրերի կրկնօրինակները: Դրանցից յուրաքանչյուրի բնօրինակը պահպանվում է Մատենդարանում: Մատենադարանը պատրաստ է դրանք ցույց տալ յուրաքանչյուր դիվանագետի, դեսպանի, ով մեկ տոկոս անգամ կասկածում է դրանց իսկությանը», ասել է Արա Խզմալյանը:
Նա նշել է, որ Գանձասարում պահպանված և այժմ Մատենադրանում պահվող ամենահին հայկական ձեռագիրը թվագրվում է 909 թվականին, և այն կոչվում է «Վեհափառի Ավետարան»:
Leave a Reply