Հայաստան բնական գազի մատակարարումը կդադարեցվի ժամանակավորապես |

Written by

in

ՌԴ տարածքում պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը։

«ՌԴ տարածքում «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման համալիր աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 15-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավորապես դադարեցվելու է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը: 

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին»,- հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հաղորդագրությունով:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *