Երբեմն չեմ հասկանում, թե ինչու է այդքան դժվար արագ որոշումներ կայացնելը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Պատերազմի ժամանակ ավելի լավ է երբեմն ոչ կատարյալ որոշում կայացնել, քան ընդհանրապես ոչինչ չանել։
Ինչի՞ ենք սպասում։ Ինչո՞ւ ենք բոլորս միայն պատժամիջոցների մասին խոսում, երբ քննարկում ենք, թե արդյոք ԱՄՆ Կոնգրեսը կպաշտպանի սենատոր Լինդսի Գրեհեմի՝ պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծը։
Իհարկե, մենք պետք է ընդունենք այդ օրենքը, քվեարկենք դրա օգտին և աջակցենք դրան։ Բացի այդ, վճռորոշ նշանակություն ունեն ԱՄՆ նախագահի վարչակազմի կողմից կայացվող վճռական որոշումները։
Շատ անհրաժեշտ են նաև նախագահ Թրամփի անձնական որոշումները։ Ես անկեղծորեն դրա հույսը ունեմ»,-նշել է նա։
դիտվել է 89 անգամ
Leave a Reply