Դժվար է կանխատեսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների արդյունքը․ Պեսկով

Written by

in





Դժվար է կանխատեսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների արդյունքը, քանի որ ուկրաինացիների համար իրավիճակը տեղում ամեն օր վատանում է: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ենթադրել էր, որ ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները կարող են շարունակվել Աբու Դաբիում։

«Ոչ ոք ինքնին պայմաններ չի դնում բանակցությունների համար։ Մենք բաց ենք մնում բանակցությունների համար և հույս ունենք, որ, ինչպես քննարկվել է ամերիկացի բանակցողների հետ, կկարողանանք կրկին հանդիպել մոտ ապագայում և շարունակել երկխոսությունը։ Այնուամենայնիվ, դժվար է կանխատեսել այս երկխոսության արդյունքը, քանի որ ուկրաինացիների համար իրավիճակը տեղում ամեն օր վատանում է»,- «Իզվեստիա»-ին ասել է Պեսկովը։




դիտվել է 59 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *