Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանում գազն էժան չէ»։
«Սահմանից մինչեւ սպառող հասնելու ճանապարհին, համեմատած այլ երկրների հետ, Հայաստանում գնագոյացման ամենամեծ հավելաճն է տեղի ունենում։
«Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը շահութաբեր ընկերություն է, սա փաստ է, որը պետք է արձանագրել։ Չի լինելու է այնպիսի ոլորտ, որտեղ չենք գնալու դիվերսիֆիկացիայի։
Մենք մեր անկախությունը, պետականությունը զարգացնելու ենք»,- կառավարությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա։
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը, Հայաստանն էլ կտեսնի, թե ինչ կա, որ կարելի է թանկացնել»։
«Եթե կա հնարավորություն երկրորդ, երրորդ, չորրորդ տեղից գազ բերելու, մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Եթե հնարավորություն կա, որ TRIPP-ով անցնի գազամուղ, մենք ադ ճանապարհով էլ կգնանք»,- եզրափակել է խոսքը Փաշինյանը։
Leave a Reply