Ծաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել վարչապետին. «Հրապարակ»

Written by

in





«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, օրեր առաջ «Սիզընս Ռոս» ՍՊ ընկերության ներկայացուցիչները նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով լուծել ծաղիկների արտահանման ժամանակ ծագած խնդիրը։ Այս ընկերությունը ստեղծվել է 2026 թ. հուլիսի 6-ին` ծաղիկների արտահանման նոր շուկաներ գտնելու եւ ծաղկի արտահանում իրականացնելու նպատակով: Մեկ անգամ նույնիսկ արտահանել են ԱՄՆ, ապա փորձել են ծաղիկը տանել Թուրքիա: Ամեն ինչ սկզբում հարթ է ընթացել, սակայն թուրքական կողմն այնքան է ձգել մաքսազերծումը, որ ապրանքը չի հասել վերջնական գնորդին` փչացել է, ընկերությանը պատճառել զգալի ֆինանսական վնաս։

Մեզ չհաջողվեց կապ հաստատել «Սիզընս Ռոս» ՍՊԸ-ի հետ, որի իրավաբանական հասցեն է՝ Իսակովի պողոտա, շենք 42/2: Այս ընկերության մասին համացանցում եւս որեւէ տեղեկություն չգտանք: Մեր աղբյուրն ասում է, որ Փաշինյանին ուղղված նամակում նրանք ընդգծել են, որ միայն իրենք չեն բախվում նման խնդիրների, որ շատ գործարարներ չեն տեսնում կառավարության հայտարարած քաղաքականության իրական արդյունքները, եւ նոր շուկաներ դուրս գալու մասին պատմություններն էլ լեգենդներ են»:




դիտվել է 61 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը


Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը


Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը


Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը


Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts