Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել

Written by

in

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը միացել է «Policy and Management Consulting Group» (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական։

Նշվում է, որ Արմեն Գրիգորյանի փորձն արդեն իսկ նպաստում է PMCG-ի աշխատանքներին, մասնավորապես, ներգրավված է TRIPP ենթակառուցվածքային ծրագրի իրագործելիության գնահատման գործընթացում։

«Հանրային ծառայությունից զատ, պարոն Գրիգորյանը շարունակել է ակտիվորեն ներգրավված լինել հետազոտություններում, քաղաքականության վերլուծության և ակադեմիական գործունեության մեջ։ Նա PMCG-ին է բերում առաջին ձեռքից քաղաքականության մշակման փորձի, ռազմավարական ներուժի և տարածաշրջանային համատեքստի խորը ըմբռնման արժեքավոր համադրություն»,- այսպես են նրան ներկայացրել ընկերությունում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *