Իրանը կշարունակի դիմադրությունը մինչև հակառակորդի լիակատար զղջումը․ Փեզեշքիան |

Written by

in

Իրանը կշարունակի դիմադրությունը մինչև հակառակորդի լիակատար զղջումը։ Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ դեմ է եղել պատերազմին և համարել է, որ ժողովրդի շահերն ու տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովվեն պատերազմի բոցի բռնկումը թույլ չտալու ճանապարհով: Սակայն ինչպես Իրանը մինչ օրս խիզախորեն պաշտպանվել է ագրեսիայի դեպքում, այնպես էլ այդ դիմադրությունը վճռականորեն կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ագրեսորները լիովին չեն զղջացել իրենց գործողությունների համար»,- նշել է Իրանի նախագահը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *