Երևանում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել

Written by

in

ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հետևողական պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի շրջանառության դեմ։

Բնակչության շրջանում Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 30-ին՝ ժամը 21-ի սահմաններում, ՆԳՆ112 Օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ գերեզմանատան հարակից տարածքում զենք-զինամթերք է թողել։

Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պարկ, որի մեջ եղել են «ԱԿ-47» տեսակի ինքնաձիգ, փամփշտատուփ և 30 փամփուշտ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *