Պապոյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի փոխնախագահի հետ |

Written by

in

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի շրջանակում կարճ հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի թվային և արհեստական բանականության ուղղությամբ փոխնախագահ Սանգբու Քիմի հետ։ Գևորգ Պապոյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Քննարկեցինք թվայնացման և արհեստական բանականության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Անդրադարձ կատարվեց Հայաստանում NVIDIA ընկերության տեխնոլոգիական աջակցությամբ իրականացվող նախաձեռնություններին և ընթացիկ ներդրումային ծրագրերին»,- գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *