Պեսկով․ Փաշինյանի այցը Մոսկվա կարող է կայանալ արդեն մոտ ժամանակում

Written by

in

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է կայանալ մոտ ժամանակում, սակայն հստակ ամսաթվերը դեռևս որոշված չեն, РИА Новости-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Արդեն մոտ ժամանակում։ Հստակ ժամկետներ առայժմ չկան», – ասել է Պեսկովը։

Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարը ճշտել է, որ Հայաստանի վարչապետի այցը կկայանա այս տարի։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *