Մեղրիում կանցկացվի «Համագործակցության երկրների կինոփառատոնը»

Written by

in

«Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026» միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 18–20-ը Մեղրիում կանցկացվի «Համագործակցության երկրների կինոփառատոնը»։

 Կինոփառատոնը կազմակերպում է «Արմ Ֆիլմ Ինդուստրի Դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։

Կինոփառատոնի մրցույթային ծրագրում ընդգրկված է 30 կարճամետրաժ խաղարկային ֆիլմ, որոնցից 14-ը ներկայացնում են ԱՊՀ անդամ երկրները, իսկ 16-ը՝ Հայաստանը։

Միջազգային ծրագրում ներկայացված են Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության երիտասարդ կինոգործիչների աշխատանքները։

Մրցանակներ և մասնագիտական ծրագիր

Փառատոնի մրցութային ծրագրի լավագույն աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին։

Մրցանակներ կշնորհվեն հետևյալ անվանակարգերում՝

• Լավագույն ֆիլմ

• Լավագույն ռեժիսոր

• Ժյուրիի հատուկ մրցանակ

• Ժյուրիի հատուկ հիշատակում

Կինոփառատոնի մասնագիտական ծրագրում նախատեսված են նաև պանելային քննարկումներ՝ նվիրված համատեղ ֆիլմարտադրության զարգացման հնարավորություններին և ժամանակակից կինեմատոգրաֆիայում արհեստական բանականության ազդեցությանը։

Փառատոնը՝ Մեղրիում

«Համագործակցության երկրների կինոփառատոնի» բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին, ժամը 18։00-ին՝ Մեղրիի մարզամշակութային կենտրոնում։

Սեպտեմբերի 19–20-ին կինոցուցադրությունները, մասնագիտական և մշակութային միջոցառումները, ինչպես նաև փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը կանցկացվեն «Լոֆթ Մեղրի»-ում։

Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։

Փառատոնի աջակիցներն են՝ Մեղրիի համայնքապետարանը, Մեղրիի մարզամշակութային կենտրոնը, «Լոֆթ Մեղրի»-ին և«Դարկ» ընկերությունը։

Մեղրիի համայնքապետարան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *