Սպերցյանն ընդգրկվել է Սաուդյան Արաբիայի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական թիմում

Written by

in

SofaScore հեղինակավոր վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականը։ Տուրն ավարտվել է շաբաթ օրը կայացած «Ալ-Իթիհադ» – «Ալ-Նասր» կենտրոնական դիմակայությունով։

Տուրի լավագույնների շարքում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, «Ալ-Ահլիի» փլեյմեյքեր Էդուարդ Սպերցյանը։ Բացի հայ ֆուտբոլիստից, խորհրդանշական թիմում աչքի են ընկնում նաև «Ալ-Իթիհադի» հարձակվող Ջորջ Իլենիխենան և «Ալ Տաավունի» դարպասապահ Մայլսոնը։

Առաջնության մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է «Ալ Հիլալը»՝ օգտվելով կլասիկոյում «Ալ Նասրի» կրած պարտությունից։

Ինչ վերաբերում է Էդուարդ Սպերցյանի թիմին, ապա «Ալ Ահլին» երկու անընդմեջ անհաջողությունից հետո կարողացել է շտկել իրավիճակն ու 5-րդ տուրում վստահ հաղթանակ տոնել «Ալ Ռիադի» նկատմամբ։ Ըստ SofaScore-ի գնահատականների՝ Սպերցյանն ու տուրի մյուս աստղերը առանցքային դեր են խաղացել իրենց թիմերի հաջողություններում։

Հավելենք, որ Սպերցյանն ընդգրկվել էր նաև Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի մեկնարկային տուրի խորհրդանշական հավաքականում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *