Առանց ձեր աղջկա չեմ կարող ապրել, խնդրում եմ մի խանգարեք մեր սիրուն ու ամուսնությանը»…մեկ էլ պարզվում է երրորդ հարսանիքի հրավիրատոմսի վրա գրել է «իսկական սերը հաղթում է»… թու ու յախք․ Ալեն Սիմոնյանի նախկին զոքանչի՝ Արմինե Օհանյանի գրառումը

Written by

in

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «2018-ի հեղափոխությունը, պարզվում է, ֆեյք է եղել ու հիմա նորից` 8 տարի անց կրկնություն է ուզում (այսօր Փաշինյանն ասել է` «նոր հեղափոխության կարիք կա»):

Արցախի հանդեպ սերն է ֆեյք եղել` տասնյակ տարիներ սեր են բացատրել, լալահառաչ տեքստեր գրել, թե` Աղդամը մեր հայրենիքն է, ով տարածքային զիջումներից խոսի` հայի թշնամին է, դավաճան է…առանց Արցախի Հայաստան չկա…Պարզվեց` իրականում ատում են Արցախն ու արցախցուն, թոկ են համարում Հայաստանի վզին և` Հայաստանի գոյությանը սպառնացող վտանգ:

Եվրամիություն գնալն է ֆեյք և ցանկությունն էլ իրենցը չի եղել` քաղհասարակությանն է եղել, արևմտամետներինը, որոնք (դավադրաբար) ստորագրահավաք են արել ու Եվրաքվեն պարտադրել իրենց, իրենք էլ ստիպված` չուզելով ԵՄ անդամակցության մեկնարկի օրենքն ընդունել են, ու հիմա Պուտինին կպած համոզում են, որ դա ընդամենը մի թղթի կտոր է` ոչինչ չի նշանակում…մենք Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի հետ կապերը խզելու մտադրություն չունենք…

Այս տարիներին ինչ խոստացել են, ինչ ասել են, պարզվում է` ամեն ինչ ֆեյք է եղել` մետրո կկառուցենք, Թուրքիայի հետ սահմանը կբացենք, Հադրութը հետ կբերենք, մոդուլային ատոմակայան կսարքենք, շենգեն վիզաների ռեժիմը կվերացնենք…

Նույնիսկ սրանց սերը, ընտանիքն ու հարսանիքներն են կեղծ…մեծ մասը բաժանվել է, մյուսների ընտանիքներում քաոս է, մի մասը խառը սեռական կողմնորոշում ունի…(աչքիս առաջ մի տեսարան է հառնում` արցունքն աչքերին, լալահառաչ բացատրում է, թե ինչու չի ստացվել իր առաջին ընտանիքը` «հորս էի կորցրել, ավագ ընկերոջ կարիք ունեի…սխալվեցի…առանց ձեր աղջկա չեմ կարող ապրել, խնդրում եմ` մի խանգարեք մեր սիրուն ու ամուսնությանը»…մեկ էլ պարզվում է` երրորդ հարսանիքի հրավիրատոմսի վրա գրել է` «իսկական սերը հաղթում է»…թու ու յախք):

Եվ պատահական չէ, որ այս ֆեյք իրականությունը ստեղծած մարդն ասում է, որ 20-րդ դարի ամենամեծ ավանտյուրիստի` Լենինի կերպարն իրեն սկսել է խիստ հետաքրքրել: Իհարկե, կհետաքրքրի` հարուստ, պատմություն ու ավանդույթներ ունեցող հսկայական ռուսական իմպերիան քաոսի վերածած, մեծ ողբերգությունների պատճառ դարձած, ողջ ռուսական ինտելիգենցիան արմատախիլ արած մարդը պետք է հենց քո կուռքը լինի…հո երկրներ շենացրած, իրենց պետությունը մի քանի քայլ առաջ մղած ու զարգացրած գործիչները չէի՞ն լինելու»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *