Պուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվել

Written by

in


Աշխարհ





Սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Ուկրաինայի մայրաքաղաքին ավիահարվածներ չեն եղել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ամերիկացի բանակցողների հետ հանդիպման ժամանակ:

«Ես տվեցի համապատասխան հրաման, և այսօր կեսգիշերից սկսած Կիևի վրա այդ հարվածները չեն իրականացվել», – նշել է Պուտինը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպանորդներ Ջարեդ Քուշներն ու Սթիվ Ուիթքոֆը ժամանել են Մոսկվա և բանակցություններ են անցկացրել նախագահ Պուտինի հետ։

Հետևեք մեզ՝ այստեղ



Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *