Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում մթնոլորտային օդի որակի դիտարկման արդյունքները։
Ըստ հրապարակված տվյալների՝ փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթ, Արաբկիրում՝ օգոստոսի 26-ից 28-ը, իսկ Նոր Նորքում՝ սեպտեմբերի 1-ին։ Շենգավիթ վարչական շրջանում փոշու գերազանցում չի արձանագրվել։
Միևնույն ժամանակ, ազոտի երկօքսիդի պարունակությունը թույլատրելի նորման գերազանցել է Կենտրոնում՝ օգոստոսի 26-ին, իսկ Նոր Նորքում՝ օգոստոսի 26-ին և սեպտեմբերի 1-ին։ Արաբկիր և Շենգավիթ համայնքներում ազոտի երկօքսիդի ցուցանիշները եղել են նորմայի սահմաններում, իսկ ծծմբի երկօքսիդի պարունակությունը մայրաքաղաքի որևէ հատվածում չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Leave a Reply