ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին և Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Երկուստեք կարևորվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։
Զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացմանը և Թուրքմենստանի նախագահին հրավիրել Հայաստան՝ մասնակցելու COP17-ի շրջանակում նախատեսված առաջնորդների գագաթնաժողովին։ Սերդար Բերդիմուհամեդովը սիրով ընդունել է հրավերը։
Leave a Reply