Վահագն Խաչատուրյանը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանում | Քաղաքականություն

Written by

in

Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանում։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Իր խոսքում Հանրապետության նախագահն անդրադարձել է վերջին տարիներին Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, դրանց ազդեցությանը երկրի ներքին ու արտաքին քաղաքական օրակարգերի վրա, ինչպես նաև առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղություններին։ Նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը՝ ընդգծելով իրավական պետության, ժողովրդավարական կառավարման համակարգի ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը։

Անդրադառնալով տնտեսական քաղաքականությանը՝ երկրի ղեկավարը շեշտել է դիմակայունության բարձրացման, ներդրումային միջավայրի բարելավման և տնտեսական զարգացման ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման փոխկապակցվածությունը։ Նա ներկայացրել է նաև տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման Հայաստանի տեսլականը, ինչպես նաև արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ առանձնացնելով եվրոպական գործընկերների, այդ թվում՝ Չեխիայի հետ հարաբերությունների խորացումը։ Բանախոսության ավարտին նախագահը պատասխանել է համալսարանի դասախոսների և ուսանողների հարցերին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *