Փաշինյան. ՌԴ ռազմաբազայի ներկայությունը կենսական անհրաժեշտություն չէ

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը ոչ մի անգամ չենք քննարկել»:

«Այնպես չի, որ մենք համարում ենք՝ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում կենսական անհրաժեշտություն է: Եթե Ռուսաստանը որոշի ռազմաբազան դուրս բերել ՀՀ-ից, մենք չենք առարկի, բայց եթե ցանկություն հայտնեն այստեղ մնալու, դա էլ կքննարկենք, բայց մենք երբեք այս ընթացքում այդ հարցը չենք բարձրացել»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Ավելի վաղ Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել էր, որ «Եթե Հայաստանը գտնում է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանն անհրաժեշտ չէ, մենք կարող ենք հենց վաղը հեռանալ»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts