150 թուրք է ժամանել Երեւան. «Հրապարակ»

Written by

in





«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Մեր տեղեկություններով՝ այս օրերին Հայաստանում է գտնվում շուրջ 150 թուրք գործարար, որոնք տեղավորվել են Երեւանի կենտրոնի հյուրանոցներում եւ այսօր մասնակցելու են տնտեսական ֆորումի։ Տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք էկոնոմիկայի եւ ԱԳ նախարարությունների աշխատակիցների հետ։

Ասացին. «Մեր գերատեսչության կողմից կազմակերպված կամ մասնակցությամբ գործարար շրջանակներ ներառող միջոցառում այս օրերին տեղի չի ունենում: Հավելյալ տեղեկատվության համար դիմեք Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությանը»։

Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ Հայաստան ժամանած գործարարները Թուրքիայի արեւելյան եւ արեւմտյան հատվածներից են։ Նա չհերքեց այսօր անցկացվելիք ֆորումի մասին մեր տեղեկությունը։ Ինչո՞ւ հենց Թուրքիայից։ Հարցին Կիրակոսյանը հարցով պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ ոչ Թուրքիան»։

Ապա նշեց, որ գործարարները գրանտային ծրագրի շրջանակում են եկել, իսկ ֆորումը հստակ օրակարգ չունի։ Ասաց, որ տարբեր ոլորտների գործարարներ են ժամանել՝ արդյունաբերության, տեքստիլի եւ այլն։ Հարցրինք` կառավարությունն առնչություն ունի՞ այդ ֆորումի հետ, Կիրակոսյանն ասաց՝ ոչ։ Ասաց, որ ֆորումին հաջորդող օրը՝ սեպտեմբերի 4-ին, Համալիրում ցուցահանդես է լինելու, որի բացմանը մասնակցելու է նաեւ նախարարը, իսկ ֆորումի ընթացքում հայ եւ թուրք գործարարները կապեր են հաստատելու եւ համագործակցության հնարավորություններ են քննարկելու։ Կիրակոսյանը նշեց նաեւ, որ ֆորումի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվել է Հայաստանի բոլոր գործարարներին, եւ շուրջ 120 հայ գործարար համաձայնել է մասնակցել հանդիպումներին ու համատեղ քննարկումներ անցկացնել։ Ֆորումը տեղի է ունենալու Երեւանի «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում։




դիտվել է 153 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը


Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը


Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *