ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին

Written by

in





Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Թող ազնվորեն ասեն, թե ինչ են իրենք ուզում, որոնք են իրենց նպատակները: Մենք պայմանավորվել ենք երկխոսությունն անցկացնել հանգիստ ռեժիմով: Նիկոլ Վովաևիչը առաջարկեց մեր համատեղ աշխատանքի խիստ վերլուծություն անցկացնել յուրաքանչյուր ուղղությամբ: Ես համաձայն եմ դրա հետ», – ասել է նա:

Պուտինը հայտարարել է, որ Փաշինյանին հրավիրել է Մոսկվա՝ երկրների միջև փոխգործակցության կոնկրետ հարցեր քննարկելու համար:

«Ես նրան հրավիրել եմ Մոսկվա, որպեսզի մենք առանց շտապելու երկուսով և՛ նրա մասնագետների, և՛ մեր մասնագետների հետ նստենք, անցնենք յուրաքանչյուր կետով: Այնտեղ կան կոնկրետ հարցեր: Ասենք՝ երկաթուղին, դրա զարգացման հարցերը: Նման ենթակառուցվածքներում ներդրումները կախված են փոխադրումների ծավալից: Փոխադրումների ծավալներ կա՞ն: Եթե լինեն՝ կլինեն մեր ներդրումները: Չկա փոխադրումների ծավալ՝ ներդրումներ չեն լինի, զարգացում չի լինի», – ասել է նա:




դիտվել է 157 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը


Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը


Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts