Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի նպաստել խաղաղության գործընթացին՝ ընդգծելով, որ տարածաշրջանային խաղաղությունը նոր թափ կհաղորդի ընդհանուր զարգացմանը։
Թուրքիայի նախագահն ընդգծել է էներգետիկայի, ենթակառուցվածքների և տրանսպորտի ոլորտներում համատեղ քայլերի կարևորությունը՝ նշելով, որ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով հարաբերությունների խորացումը բխում է երկու երկրների շահերից։
Հանդիպման ընթացքում Էրդողանը Ալիևին հրավիրել է մասնակցելու Անթալիայում կայանալիք COP31 գագաթնաժողովին։
Leave a Reply