Եկատերինբուրգում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է չորս մարդ | Քաղաքականություն

Written by

in

Եկատերինբուրգում բնակելի շենքերի վրա ուկրաինական անօդաչու սարքերի հարձակման հետևանքով վիրավորվել է չորս մարդ: Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Սվերդլովսկի մարզի նահանգապետ Դենիս Պասլերը:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝տուժածներից երկուսը ստացել են կոտրված ապակու բեկորային վերքեր և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն: Եվս երկու մարդ ծխահարվել է :

Մարզպետի խոսքով՝ անօդաչու  թռչող սարքի հարձակման ենթարկված շենքի բնակիչները ժամանակավորապես տեղավորվել են մոտակա դպրոցներում: Անհրաժեշտության դեպքում նրանք կստանան հոգեբանական աջակցություն:

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts