Եկատերինբուրգում բնակելի շենքերի վրա ուկրաինական անօդաչու սարքերի հարձակման հետևանքով վիրավորվել է չորս մարդ: Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Սվերդլովսկի մարզի նահանգապետ Դենիս Պասլերը:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝տուժածներից երկուսը ստացել են կոտրված ապակու բեկորային վերքեր և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն: Եվս երկու մարդ ծխահարվել է :
Մարզպետի խոսքով՝ անօդաչու թռչող սարքի հարձակման ենթարկված շենքի բնակիչները ժամանակավորապես տեղավորվել են մոտակա դպրոցներում: Անհրաժեշտության դեպքում նրանք կստանան հոգեբանական աջակցություն:
Leave a Reply