ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում՝ «վհուկների որսը» շարունակվում է: Մի կողմից հանրությունը դժգոհ է բանակում տիրող վիճակից եւ մահվան դեպքերի աննախադեպ աճից, մյուս կողմից ՔՊ-ականները դժգոհ են զինվորականներից, համարում են, որ սպայական կազմը լավ չի աշխատել իրենց օգտին: Չնայած հայտնի է, որ ամենամեծ թվով ձայները ՔՊ-ին բերել է բանակը․ սպաները զինծառայողներին շարվեշարան տարել են քվեարկության եւ ստիպել, որ 16-ի օգտին քվեարկեն: Հիմա իր պաշտոնանկության պահանջներից ուշադրությունը շեղելու, մասամբ ուժեղ նախարար երեւալու համար Պապիկյանը որոշել է մի քանի բարձրաստիճան գեներալների պաշտոնանկ անել՝ նրանց փոխարինելով երիտասարդ ու վերահսկելի կադրերով: Մեր աղբյուրն ասաց, որ իշխանությունների թիրախում է հայտնվել, օրինակ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը` իջեւանցի Թեմուր Շահնազարյանը, որն առաջիկայում պաշտոնից կհեռանա:
«Հրապարակ օրաթերթ»
դիտվել է 135 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Leave a Reply