Թբիլիսիում հյուրընկալել են «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» ամառային դպրոցի մասնակիցներին

Written by

in


Օգոստոսի 28-ին Թբիլիսիում հյուրընկալվել են «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» իրավունքի պաշտպանության երրորդ ամառային դպրոցի մասնակիցները՝ Հայաստանից ժամանած հինգ իրավապաշտպանների նախաձեռնությամբ։

Միջոցառումն իրականացվել է Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությամբ և աջակցությամբ։

Այցի շրջանակում տեղի է ունեցել ամառային դպրոցի ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Նախաձեռնության կազմում ընդգրկված են հայտնի փաստաբաններ և իրավապաշտպաններ, այդ թվում՝ Ռուբեն Մելիքյանը, Վարազդատ Հարությունյանը,  և այլ մասնագետներ։

Հանդիսավոր արարողությունից հետո հանդիպումը շարունակվել է ջերմ ու անմիջական մթնոլորտում։ Քննարկման թեման դարձել են հայ մեծանուն բանաստեղծներ Հովհաննես Թումանյանի և Վահան Տերյանի ստեղծագործությունն ու ժառանգությունը։

Գրական-մշակութային քննարկմանը մասնակցել են երեկոյի հատուկ հյուր Գևորգ Էմին-Տերյանը և «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի ներկայացուցիչները։ Նրանք ներկաների հետ կիսվել են արժեքավոր պատմություններով, հուշերով և գրական վերլուծություններով։

Հանդիպումը միավորել է իրավապաշտպանության, իրավագիտության և հայ մշակույթի ոլորտները՝ ընդգծելով կրթության, իրավական գիտելիքի և ազգային մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *